Լրահոս

24.09.2011 14:03


Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ

Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ, որն ինտենսիվորեն շարունակվել է նաեւ անցած շաբաթվա ընթացքում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ միայն սեպտեմբեր ամսվա անցած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները АК, СВД, Սեւ նետ, Իստիգլալ, ПК, ДШК եւ այլ տեսակի փոքր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 6000 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով շուրջ 900 անգամ: Հատկանշական է, որ նշված խախտումների մոտ 35 տոկոսը արձանագրվել է անցած շաբաթվա ընթացքում:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած նախահարձակգործողությունների այդօրինակ ակտիվությունը առավել շարունակական բնույթ է կրել ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում անկախության տոներին նվիրված միջոցառումների նախաշեմերին, ինչը բնականաբար նպատակաուղղված է եղել որեւէ կերպ ազդել տոնակատարությունների ընթացքի եւ, իհարկե, հայ հասարակության տրամադրության վրա:

Ելնելով ստեղծված իրավիճակից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր, այլեւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հասցրել արժանի հարված:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը