Լրահոս

24.09.2011 13:36


Ավտոպատահար. 1 զոհ, 5 վիրավոր

Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին կամրջից երեկ մեքենա է գլորվել Փորը: Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան կամրջից գլորվել է ներքև և հրդեհվել: Ավտոպատահարի հետևանքով մահացել է 1982թ.-ին ծնված Արփինե Հախվերդյանը: Տարբեր մարմնական վնասվածքներով Արտաշատ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել մեքենայի վարորդը` 1961թ.-ին ծնված Մանվել, 1982թ.-ին ծնված Գագիկ, 2007թ.-ին ծնված Գոհար Ավետիսյաններն ու 1959թ.-ին ծնված Նազիկ Մելքոնյանը, իսկ Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել 2007թ.-ին ծնված Մանվել Ավետիսյանը: Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը