Աշխարհ

29.12.2022 11:10


Ադրբեջանը շարունակում է Քարվաճառը վերածել ռազմակայանի

Ադրբեջանը շարունակում է Քարվաճառը վերածել ռազմակայանի

Ադրբեջանը շարունակում է Քարվաճառի շրջանը (Քելբաջար՝ հայկական օկուպացված շրջանի ադրբեջանական տեղանունը) ռազմակայանի վերածելու գործընթացը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ նախօրեին պաշտպանության փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Նիզամ Օսմանովը զննել է նոր ռազմական ենթակառուցվածքը։ Դրանք շտաբային, վարչական և ծառայողական շինություններ են, այդ թվում զինանոց, զորամաս, ճաշարան, բաղնիք-սանհանգույց, ջեռուցման վառարաններ և ավտոպարկ։

«Զեկուցվել է, որ միավորված պահեստների միջոցով իրականացվելու է ադրբեջանական բանակի՝ Քելբաջարի և Լաչինի շրջաններում տեղակայված բոլոր ստորաբաժանումների անխափան ապահովում և մատակարարում։ Այստեղ նախատեսված շտաբի շենքը, զորամասը, վարչական և ծառայողական շինությունները լիովին ապահովված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Անխափան էլեկտրամատակարարման համար տեղադրված են գեներատորներ։ Տարածքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, տնկվել են ծառեր»,-նշվել է հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը