Աշխարհ

28.12.2022 17:47


Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծման հնարավորության մասին

Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծման հնարավորության մասին

Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծման հնարավորության մասին։ Այսպիսի միտք է արտահայտել միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։

«Կարող է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների Վաշինգտոնյան ձևաչափ»,-ասել է նա, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի իրավիճակից։

«Մոսկվայի և Բրյուսելի բանակցային ձևաչափը կարող է վերականգնվել ապագայում։ Հնարավոր է նաև Վաշինգտոնի առաջարկած ձևաչափի ստեղծումը։ Բայց որևէ այլ ձևաչափ խելամիտ չի թվում»,-ասել է նա՝ ակնարկելով այն, որ Բաքուն չի ցանկանում բանակցություններն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը