Լրահոս

28.12.2022 15:46


Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ը, բեռնատար ГАЗель-ը ու 2 KamAZ․ KamAZ-ներից մեկն էլ բախվել է կայանված Mitsubishi Pajero iO-ին և Toyota Corolla-ին

Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ը, բեռնատար ГАЗель-ը ու 2 KamAZ․ KamAZ-ներից մեկն էլ բախվել է կայանված Mitsubishi Pajero iO-ին և Toyota Corolla-ին

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Շենավան գյուղի վարչական տարածքում, ժողովրդի լեզվով ասած՝ Շենավանի խաչմերուկում, բախվել են Mercedes, 2 KamAZ և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով KamAZ-ներից մեկն էլ բախվել է նշված վայրում գործող «Կանթեղ» առևտրի կենտրոնի դիմաց կայանված Mitsubishi Pajero iO և Toyota Corolla մաիկնիշի ավտոմեքենաներին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Երբ KamAZ-ը բախվել է Mitsubishi Pajero iO-ին, կոտրել է նաև խանութի հսկայական ապակին, խանութին պատճառվել է նաև նյութական վնաս։

Ապարանի ոստիկանությունն ու ճանապարհային ոստիկանները պարզում են վարորդների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող դասակում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը