ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Կապինոսին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ցուցաբերած փորձագիտական աջակցության համար, որի արդյունքում փոփոխություններ են նախատեսվում ՀՀ զինված ուժերի Կարգապահական կանոնագրքում, ռազմակրթական ծրագրերում ներդրվել է «Առաջնորդությունը զինված ուժերում» դասընթացը, իսկ առաջիկայում ներդրվելու է նաև «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացը:
ԵԱՀԿ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև վերջին տարիների արդյունավետ համագործակցության մեջ ունեցած ավանդի համար նախարար Օհանյանը դեսպան Կապինոսին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով: