Լրահոս

24.09.2011 11:32


Աբովյան–Կորյուն գետնանցումի աճուրդի արդյունքների հրապարակումը շարունակ հետաձգվում է

Աբովյան–Կորյուն գետնանցումի աճուրդի արդյունքների հրապարակումը շարունակ  հետաձգվում է

Աբովյան–Կորյուն գետնանցումի աճուրդի արդյունքները շարունակում են անհայտ մնալ։ Արդյունքների հրապարակումը կրկին հետաձգվել է, գետնանցումի տնտեսվարող սուբյեկտներին էլ տեղեկացրել են, որ հանձնաժողովից մի քանի հոգի այժմ գնտվում են քաղաքից դուրս, 3-4 օրից կվերադառնան, և այդ ժամանակ էլ կվորոշվի աճուրդի հաղթողը։ Թե ինչու հենց հիմա, և թե կոնկրետ ուր են գնացել այդ «մի քանի հոգին», հայտնի չէ։ Այնուամենայնիվ, Աբովյան–Կորյուն գետնանցումի տնտեսվարող սուբյեկտները «7օր»-ին հաղորդել են, որ, ըստ իրենց աղբյուրների, հանձնաժողովի անդամ հիշյալ անձինք հանդիպել են Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին։

Հիշեցնենք, որ Աբովյան–Կորյուն գետնանցումի խնդիրն ուշադրության կենտրոնում է սեպտեմբերի 17-ից։ Գետնանցումի տնտեսվարող սուբյեկտները բողոքի գործողություն իրականացրեցին նախագահի նստավայրի առջև։ Քաղաքապետարանից նրանց հաղորդվել էր, որ անցումն աճուրդի է հանվելու։ Տնտեսվարող սուբյեկտներն էլ իրենց հերթին տեղեկացել էին, թե նախօրոք որոշված է, որ աճուրդի հաղթող է ճանաչվելու Երևանի քաղաքապետի վստահված անձը։ Սեպտեմբերի 19-ին կայացավ աճուրդը, սակայն արդյունքներն անհայտ պատճառներով որոշվեց հրապարակել սեպտեմբերի 20-ին։ Այնուհետև արդյունքների հրապարակումը ևս մեկ անգամ հետաձգվեց մինչև սեպտեմբերի 23–ը։

Այս խորագրի վերջին նյութերը