Տնտեսական

28.12.2022 09:19


Ծորակ, հատակի լաթ, մաքրող միջոցներ և այլն․ ինչ գնումներ է արել ՊՎԾ-ն․ «Ժողովուրդ»

Ծորակ, հատակի լաթ, մաքրող միջոցներ և այլն․ ինչ գնումներ է արել ՊՎԾ-ն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի հեղափեխությունից հետո իշխանության եկած ղեկավարներին կարծես թե շատ են դուր եկել իրականացնել մեկ անձից կատարվող գնումներ։ Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է ՀՀ Պետական Վերահսկողական ծառայության կողմից իրականացված մի քանի գնում։

Օրինակ այս ծառայությունը 2022 թվականին չորս անգամ պայմանագիր է կնքել «Խաս-Խազ» ՍՊԸ-ից եւ 750 հազար դրամից ավելի գումարով կենցաղային տնտեսական ապրանքներ է գնել։ Այս ՍՊԸ-ն շահագործում է Հազար ու մի մանրուք խանութների ցանցը։ Մենք ուսումնասիրեցինք 430 հազար դրամանոց պայմանագիրը եւ պարզվում է, որ օրինակ երկու դռան փական է գնել, 16 հատ դռան փականի միջուկ, 16 հատ հատակի լվացման լաթ, 15 հատ հատակի մաքրման լաթ, 30 հատ հատակի մաքրող նյութեր, 20 հատ օդի հոտազերծիչ, ուղեգորգեր, վարդակ, ծորակներ եւ այլն»։

Այս խորագրի վերջին նյութերը