Աշխարհ

27.12.2022 14:48


Պետերբուրգում սկսվել է ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական նախաճաշը

Պետերբուրգում սկսվել է ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական նախաճաշը

Սանկտ Պետերբուրգում սկսվել Է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, հայտնում է РИА Новости-ն։

ԱՊՀ երկրների ղեկավարները հավաքվել են Պետերբուրգում՝ ամփոփելու 2022 թվականի արդյունքները և քննարկելու համագործակցության համար առավել արդիական ոլորտներում հետագա փոխգործակցության ծրագրերը։

Հանդիպումը տեղի է ունենում «Ռուսական թանգարանում»՝ Ռուսական արվեստի աշխարհի խոշորագույն թանգարանում։

Երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Հայաստանի ղեկավարները։

Նշվում է, որ Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները երկուշաբթի երեկոյան վերադարձել են տուն։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը