Աշխարհ

27.12.2022 08:07


Պելեի վիճակը վատացել է, նա հրաժեշտ է տվել ընտանիքին

Պելեի վիճակը վատացել է, նա հրաժեշտ է տվել ընտանիքին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է գործարար Ֆրենկ Հալիդը։

«Պելեն, որը շարունակում է գտնվել հիվանդանոցում, հրաժեշտ է տվել ընտանիքին և ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ պայքարում։ Նրա ընտանիքն ասում է, որ վիճակն էլ ավելի է վատացել»,-գրել է Հալիդը։

Պելեն շարունակում է պայքարել զարգացող հաստաղիքի քաղցկեղի դեմ։ Նա ստիպված է եղել Սուրբ ծնունդը հիվանդանոցում անցկացնել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը