Կարծիք

25.12.2022 10:12


Ամանորյա արձակուրդ չկա Հայաստանում. մի օր են որոշել ազատ թողնել

Ամանորյա արձակուրդ չկա Հայաստանում. մի օր են որոշել ազատ թողնել

Ամանորյա արձակուրդ չկա Հայաստանում. մի օր են որոշել ազատ թողնել։

Դե 31-1-ը շաբաթ-կիրակի է, 2-ն էլ՝ երկուշաբթի ու մենակ էս մի օրն են որոշել մարդկանց ազատ թողնել։

Ու իբր սա արվում է մարդկանց՝ ավել աշխատելու, քիչ պարապ մնալու, տնտեսությունը «թափից չքցելու» հիմնավորմամբ։

Ու որևէ մեկի պետքը չի, օրինակ, մտածել էն համակարգերի բարեփոխման մասին, որոնց պատճառով մարդն անվերջ կորցնում է իր ժամանակը։

Օրինակ, կարող է Երևանի կենտրոնում օրվա ընթացքում առնվազն 2 անգամ մեկուկես ժամ տրանապորտի սպասել։

Կամ գնալ ավտոկայան 2 ժամ շուտ, որ իր ուզած ժամին հասնի Արթիկ, Գավառ, Վայք և այլն։ Փոխադրամիջոցների անհարմարության մասին ընդհանրապես խոսք չկա։ Ընդամենը մարդուց անիմաստ խլվող ժամանակի մասին է խոսքը։

2022թ. Հայաստանում չկա դեռ նախօրոք տոմս գնելու համակարգ, որ մարդը ժամանակին հասնի ավտոկայան, ոչ թե 2 ժամ շուտ։

Թատրոնի, կինոյի ու լիքը այլ բաների տոմս կարող ես առնել նստածդ տեղում դեռ մի ամիս առաջ, բայց այ ավտոբուսի տոմս՝ ոչ մի կերպ։

Ու սրանք իբր խոսում են աշխատանքի արդյունավետության, ավելի շատ բարիք ստեղծելու ու նոր տարվա օրերին հանկարծ մեկ օր տանը ավել չմնալու մասին։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը