Հայաստանի արտգործնախարարը շարունակում է հանդիպումները Նյու-Յորքում
Սեպտեմբերի 23-ին Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու-Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակեց իր հանդիպումները:
Նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:
Տարածաշրջանային հակամարտությունների քննարկման ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ողջունեց ԵՄ պատրաստակամությունը առավել աջակցելու արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաջորդ հանդիպումը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսի հետ էր:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախարար Նալբանդյանն ու փոխպետքարտուղար Բըրնսը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ԱՄՆ դրական ներգրավվածությունը եւ գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Հայաստանի արտգործնախարարը շարունակում է հանդիպումները Նյու-Յորքում
Սեպտեմբերի 23-ին Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու-Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակեց իր հանդիպումները:
Նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ: Զրուցակիցներն անդրադարձան սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Տարածաշրջանային հակամարտությունների քննարկման ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ողջունեց ԵՄ պատրաստակամությունը առավել աջակցելու արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաջորդ հանդիպումը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսի հետ էր: Հանդիպմանը քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախարար Նալբանդյանն ու փոխպետքարտուղար Բըրնսը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ԱՄՆ դրական ներգրավվածությունը եւ գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: