Կարծիք

23.12.2022 11:44


Եթե չսթափվենք, մեր տան դուռն էլ է թակելու ողբերգությունը

Եթե չսթափվենք, մեր տան դուռն էլ է թակելու ողբերգությունը

Բոլոր նրանց համար, ովքեր Արցախի խնդիրն իրենցը չեն համարում!!!!

Եթե դուք կարծում եք, որ այս ապիկար իշխանության վարած քաղաքականության պատճառով մենք և մեր երեխաները զերծ ենք մնալու աղետից, քանի որ Արցախում չենք, չարաչար սխալվում եք։ Ամենաշատը ոչ մի կերպ չեմ հասկանում գործարարներին, ովքեր մեր երկրի հարկատուներն ու բարիք ստեղծողներն են: Հաճախ լսում եմ, թե դե բիզնեսը կապ չունի քաղաքականության հետ, կամ վերջին շրջանում ինձ հաճախ ասում են քեզ պետք է՞ր քաղաքականությունը, հանգիստ քո բիզնեսներով զբաղվիր!!!!

Լավ դուք ո՞նց եք հանգիստ ապրում կամ ինչպե՞ս եք այդքան ոչ հեռատես նայում ձեր հայրենիքի մշուշոտ ապագային ու ամեն վարկյան ամեն կողմից սպառնացող աղետին, լավ դուք իսկապե՞ս մտածում եք, որ ձեր բիզնեսներին ոչ մի վտանգ չի լինի, եթե այս տեմպերով գնանք կործանման: Ես հրաժարվում եմ համակերպվել այս անտարբերության հետ, սիրելիներս Արցախի խնդիրը բոլորինս է, արցախցի մանուկների խնդիրը մերն է, արյունով Արցախը պահած հերոս տղերքի մայրերի ցավն ու հոգու կսկիծը մերն է,եթե չսթափվենք, մեր տան դուռն էլ է թակելու ողբերգությունը:

Այս ամբողջ աղետի միակ պատասխանատուն ներկայիս իշխանությունն է, որ Ադրբեջանի նման ագրեսոր երկիրն այսքան երկարացնում է իր ձեռքերը դեպի մեր հայրենիք!!!!

Հռիփսիմե Ստամբուլյաի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը