Կարծիք

23.12.2022 09:47


Հայկական դիվանագիտական աբսուրդ

Հայկական դիվանագիտական աբսուրդ

Հայաստանն Ադրբեջանից պահանջում է բացել Լաչինի միջանցքը, իսկ Ռուսաստանից՝ ապահովել երթևեկության անվտանգությունը․․․․ Բայց, ՀՀ արտգործնախարարը հրաժարվում/հետաձգում է գնալ եռակողմ հանդիպման ու այդ պահանջն ուղղակի ներկայացնել ադրբեջանցիներին ու ռուսներին․․․

Բա դիվանագիտությունը ո՞ր օրվա համար է։ Սրանից էլ լա՞վ առիթ։ Բա էլ որտե՞ղ ու ե՞րբ Հայաստանը պետք է այս պահանջը ներկայացնի։ Մեղադրանքի երկու "հասցեատերերը" միասին հավաքվելու էին։ Դե գնայիք, այնտեղ ձեր մեղադրանքները ներկայացնեիք, ձեր հարցերի պատասխանները պահանջեիք։ "Հետաձգում" են այցը մինչև ճանապարհը բացվի։ Է, բացվելուց հետո գնում եք բանակցությունների, որ ի՞նչ բանակցեք։

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը