Կարծիք

22.12.2022 11:55


ՄԻԵԴ` ադրբեջանի նկատմամբ միջանկյալ որոշումից ոգևորվելու որևէ բան չկա

ՄԻԵԴ` ադրբեջանի նկատմամբ միջանկյալ որոշումից ոգևորվելու որևէ բան չկա

Բաց թողնման ենթակաների (շտապօգնություն, անսպասելիորեն ճանապարհին մնացածներ) շրջանակը չափազանց նեղ է: Անգամ խոսք չկա բաժանված ընտանիքների, գոնե` անծնող մնացած երեխաների մասին:
Սրանով զբաղվող հիմնարկը պետք է հստակ պարզաբանումներ տա` ի՞նչ են գրել բողոքի մեջ, ի՞նչ է գրել ադրբեջանը և ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ: Պարզաբանումներ են պետք հասկանալու համար, թե ինչու՞ է այդ հիմնարկը սահմանափակվում միայն ՄԻԵԴ-ով, որի (իմ կարծիքով) իրավազորությունն ակնհայտորոն բավարար չէ հարցի ավելի լայն լուծման համար:
Ադրբեջանի հանցավոր ռեժիմն այժմ մարդկության դեմ հանցանք է գործում:
2 տարի է անցել ու մենք ոչինչ չենք արել օրինակ` միջազգային քրեական դատարան դիմելու մասով: Անգամ նախապատրաստական աշխատանք չի տարվել` դատարանի կանոնադրության հաստատման համաձայնագրի վավերացում և այլն: Ձեր ղեկավարներն էին ամբիոններից հայտարարել, որ նախաձեռնելու են (եթե հետ են կանգնել` ասեք իմանանք, թե չէ ձեր վրա են բարդելու վերջում):
Բայց այս ամենից զատ, ե՞րբ ենք հասկանալու, որ իրավունքի պաշպանությունը «թուղթ ու գրիչով» չի միայն: Այս գործընթացն ունի առավելապես ինքնապաշտպանության իրավաքաղաքական հիմքերն ապահովող նշանակություն: Հակառակ դեպքում, եթե սահմանափակվում ես սրանով, ապա նմանվում ես բակում նեղացված լացկան երեխայի, որի հարցը որևէ մեկը չի լուծում, այլ միայն հանգստացնում են, որ չլացի:

Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը