Լրահոս

22.12.2022 10:40


Սյունիքում 4 բեռնատար մերկասառույցի պատճառով արգելափակվել են. փրկարարները քարշակել են

Սյունիքում 4 բեռնատար մերկասառույցի պատճառով արգելափակվել են. փրկարարները քարշակել են

Սյունիքում 4 բեռնատար մերկասառույցի պատճառով արգելափակվել են, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է դեկտեմբերի 22-ին, ժամը 05:03-ին։ Հայտնել են, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի և բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը, խոչընդոտում են երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 600 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 4 բեռնատար. վերջիններս շարունակել են ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը