Աշխարհ

22.12.2022 19:38


Արգենտինայում կարող է թողարկվել Մեսիի պատկերով թղթադրամ

Արգենտինայում կարող է թողարկվել Մեսիի պատկերով թղթադրամ

Արգենտինայի Կենտրոնական բանկը դիտարկում է աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակին նվիրված 1000 պեսո անվանական արժեքով թղթադրամների թողարկում։ Այն կարող է լինել Լիոնել Մեսիի պատկերով, հաղորդում է Oye Chiapas-ը։ Դարձերեսին գրված կլինի «Լա Սկալոնետա»։ Արգենտինայում այդպես են կոչում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմին։

Նախկինում Արգենտինայի Կենտրոնական բանկը մետաղադրաներ է հատել 1978թ․ աշխարհի առաջնությունում տիտղոսը նվաճելու պատվին։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը