Կարծիք

21.12.2022 13:23


Մուրացկանային քաղաքականություն և ՄԱԿ ԱԽ նիստ․ 1993-ը չգնահատողները բերեցին 2022-ին

Մուրացկանային քաղաքականություն և ՄԱԿ ԱԽ նիստ․ 1993-ը չգնահատողները բերեցին 2022-ին

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հայ ժողովրդին հաղթողից դարձնել խաղաղություն ու հիմա նաև ապաշրջափակում մուրացող ժողովուրդ։ Ոմանց համար դա բնական վիճակ է․ մենք ականատեսն ենք դառնում խնդրագրերի ու մուրացկանության շքահանդեսի։

1993–ին Ադրբեջանն էր մուրացկան դարձել ու ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի բանաձևերն էր ուտում։ Այդ ընթացքում մենք վերահսկում էինք Աղդամը, Քելբաջարը և մերձարաքսյան տարածքները։ ՄԱԿ–ը մեզ կոչ էր անում Ադրբեջանին հանձնել այդ տարածքները, բայց դրանք մերը մնացին 27 տարի։

Այդ տարածքները 2020–ին հանձնվեցին թշնամուն ոչ թե ՄԱԿ ԱԽ բանաձևի համաձայն, այլ Հայաստանի վարած քաղաքականության ու պարտության արդյունքում։ Այդ քաղաքականությունը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո էլ է շարունակվում և դա՛ է պատճառը, որ Արցախը շրջափակվել է։

Հիմա Հայաստանն է ՄԱԿ–ի ԱԽ–ից թուղթ մուրում։ Թղթե շերեփի սիրահարները էքստազի մեջ են, մուրալն իրենց բնական վիճակն է։

Այս ամենի բուն պատճառները պետք է մեր ներսում փնտրել։ Ադրբեջանը թշնամություն է անում, ինչը հասկանալի է։ Անհասկանալի է, սակայն, Հայաստանի ներսից իրականացվող թշնամությունը։ Պաշտոնական Երևանն՝ ի դեմս Փաշինյանի, Արցախը համարում է ադրբեջանական, մենք ումի՞ց ենք ինչ պահանջում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը