Լրահոս

21.12.2022 13:16


Էլնոր գործարանի տանիքում հրդեհ է բռնկվել

Էլնոր գործարանի տանիքում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 21-ին ժամը 11։40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող շինհրապարակում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էլնոր» գործարանի տանիքում (մոտ 200 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Այս խորագրի վերջին նյութերը