Կարծիք

21.12.2022 12:22


Արցախի փրկության բանալին Հայաստանում է․ միայն ազգադավ իշխանությանը քշելով է հնարավոր փրկել Արցախը

Արցախի փրկության բանալին Հայաստանում է․ միայն ազգադավ իշխանությանը քշելով է հնարավոր փրկել Արցախը

Բավական ժամանակ ձեռնպահ էի մնում ՄԱԿ-ի, ԵՄ-ի, տարբեր դեսպանատների առջև կատարվող բողոքի ցույցերը քննադատելուց։ Ինքս մի քանի անգամ այցելել և իմ աջակցությունն եմ հայտնել ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։ Բայց արդեն չեմ դիմանում։ Հասկանա՛նք վերջապես, այդ այսպես կոչված, միջազգային հանրությունը շարժվում է իր նյութական, աշխարհաքաղաքական շահերով և թքած ունի մեր հայրենակից արցախցիների տառապանքների վրա։ Այս օրերին բազմաթիվ օրինակներ ունեցանք․ ԵՄ-ի հիացմունքը Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա ալյանսի վերաբերյալ, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության շարունակումը և այլն։

Արցախի փրկության բանալին Հայաստանում է։ Միայն ազգադավ իշխանությանը քշելով է հնարավոր փրկել Արցախը։ Այս օրերին այդ քպ կոչվածները պետք է օրուգիշեր չունենային և երազեին հրաժարականի մասին։ Քպ-ականներին և իրենց ստրկատեր-բռնապետիկին քշելուց հետո և՛ ինքներս կոգևորվեինք, և՛ նույն միջազգային հանրությունը հարգանքով կլցվեր մեր հանդեպ, և թշնամին կզգուշանար և կբացեր ճանապարհը։ Իսկ բռնապետիկը, կարծես, ոչինչ չի պատահել․․․նախարարներ է փոխում, նիստեր է անցկացնում, վայելում է կյանքը։

ԱՄՈԹ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը