Աշխարհ

21.12.2022 12:09


Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում՝ մարտական կրակի կիրառմամբ։

Ստորաբաժանումները մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման վայրեր և կատարել են տեղակայման, կրակային դիրքեր գրավելու, տեխնիկան մարտական պատրաստության վիճակի բերելու նորմատիվներ։

Իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում իրականացվել են պայմանական հակառակորդի թիրախները ճշգրիտ կրակով ոչնչացնելու առաջադրանքները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը