Աշխարհ

21.12.2022 11:39


Պուտինն այցելել է «հատուկ ռազմական գործողության» գոտի

Պուտինն այցելել է «հատուկ ռազմական գործողության» գոտի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «հատուկ ռազմական գործողության» գոտի, երբ դեկտեմբերի 16-ին աշխատել է այդ գործողության զորքերի միացյալ շտաբում, այս մասին «Российская газета»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլյովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատարը գտնվում է «հատուկ ռազմական գործողության» գոտում։

«Եթե նա նկատի ունի այն շտաբը, որտեղ Պուտինը եղել է ուրբաթ օրը, ապա այո»,-նշել է Պեսկովը։

Ավելի վաղ Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պուտինը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ամբողջ օրն աշխատել է «հատուկ ռազմական գործողության» մեջ ներգրավված ռազմական ուժերի միացյալ շտաբում։

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը