Ամուսինները չեն սնանկացել և միլիոնատեր են դարձել սև կատվի շնորհիվ
Էսեքսցի ամուսինների կարծիքով՝ իրենք միլիոնատեր են դարձել փողոցից վերցված սև կատվի շնորհիվ, տեղեկացրել է Daily Mail-ը։
Հինգ տարի առաջ 71-ամյա Թոնի Փիրսը և նրա 63-ամյա կինը՝ Դեբը,հազիվ էին խուսափել սնանկացումից։ Այն ժամանակ Թոնին ստիպված էր թողնել աշխատանքը, և նրանք Դեբի հետ խրվել էին պարտքերի մեջ։ Ինչ-որ պահի ստեղծված իրավիճակից միակ ելքը թվում էր սիրելի տան վաճառքը։ Բայց շուտով նրանց կյանքում հայտնվում է մի թափառական կատու, որին նրանք տվել են Բիլի անունը։ Հենց այդ կատուն է, ինչպես կարծում են Փիրսերը, ամեն բան փոխել և հաջողություն բերել իրենց։
Չնայած ֆինանսական դժվարություններին՝ ամուսինները սկսել են կերակրել Բիլիին։ Փիրսերը նշել են, որ իրենք կատվի հետ ընդհանուր շատ բան են ունեցել՝ նրանք ցանկացած պահի կարող էին զրկվել բնակարանից և դառնալ նույնպիսի անօթևան, ինչպես կատուն։ Արդյունքում՝ զույգը որոշում է ապաստան տալ նրան և չի զղջում այդպես վարվելու համար։ Ընդամենը կես տարի հետո ընտանիքը միլիոն ֆունտ սթեռլինգ է շահում վիճակախաղով։
«Ոմանք կարծում են, թե սև կատուները դժբախտություն են բերում, բայց ես դրան համաձայն չեմ»,-ասել է Դեբը։ Շահումը զույգին թույլ է տվել պահպանել տունը, նորոգել այն և գնել անշարժ գույք Նորֆոլքում, որտեղ նրանք հաճախ հանգստանում էին։ Բացի այդ, Փիրսերը կազմակերպել են իրենց երազանքի հարսանիքը։
Այդ ժամանակվանից կատուն դարձել է նրանց ընտանիքի անդամը, և ամուսինները միջոցներ չեն խնայում նրան խնամելու համար։ Օրինակ, երբ կատվի մոտ դիաբետ են հայտնաբերել, նրանք վճարում ինսուլինի ներարկումները և Բիլիի համար հատուկ սնունդ են պատրաստում։ Նա հատկապե սշատ է սիրում հավի միս բանջարեղենով և տանել չի կարողանում ոլոռը։ Կատուն սիրում է բազմազանություն և չի ցանկանում նույն բանն ուտել մի քանի օր շարունակ։ «Մենք նրան օրը երկու անգամ ներարկում ենք և փորձում կատարել նրա բոլոր քմահաճույքները»,-ասել է Դեբը։ Բիլին նաև ճամփորդությունների բոլոր հարմարանքներն ունի, որոնցով իրեն հարմար է զգում։
Ամուսինները չեն սնանկացել և միլիոնատեր են դարձել սև կատվի շնորհիվ
Էսեքսցի ամուսինների կարծիքով՝ իրենք միլիոնատեր են դարձել փողոցից վերցված սև կատվի շնորհիվ, տեղեկացրել է Daily Mail-ը։
Հինգ տարի առաջ 71-ամյա Թոնի Փիրսը և նրա 63-ամյա կինը՝ Դեբը, հազիվ էին խուսափել սնանկացումից։ Այն ժամանակ Թոնին ստիպված էր թողնել աշխատանքը, և նրանք Դեբի հետ խրվել էին պարտքերի մեջ։ Ինչ-որ պահի ստեղծված իրավիճակից միակ ելքը թվում էր սիրելի տան վաճառքը։ Բայց շուտով նրանց կյանքում հայտնվում է մի թափառական կատու, որին նրանք տվել են Բիլի անունը։ Հենց այդ կատուն է, ինչպես կարծում են Փիրսերը, ամեն բան փոխել և հաջողություն բերել իրենց։
Չնայած ֆինանսական դժվարություններին՝ ամուսինները սկսել են կերակրել Բիլիին։ Փիրսերը նշել են, որ իրենք կատվի հետ ընդհանուր շատ բան են ունեցել՝ նրանք ցանկացած պահի կարող էին զրկվել բնակարանից և դառնալ նույնպիսի անօթևան, ինչպես կատուն։ Արդյունքում՝ զույգը որոշում է ապաստան տալ նրան և չի զղջում այդպես վարվելու համար։ Ընդամենը կես տարի հետո ընտանիքը միլիոն ֆունտ սթեռլինգ է շահում վիճակախաղով։
«Ոմանք կարծում են, թե սև կատուները դժբախտություն են բերում, բայց ես դրան համաձայն չեմ»,-ասել է Դեբը։ Շահումը զույգին թույլ է տվել պահպանել տունը, նորոգել այն և գնել անշարժ գույք Նորֆոլքում, որտեղ նրանք հաճախ հանգստանում էին։ Բացի այդ, Փիրսերը կազմակերպել են իրենց երազանքի հարսանիքը։
Այդ ժամանակվանից կատուն դարձել է նրանց ընտանիքի անդամը, և ամուսինները միջոցներ չեն խնայում նրան խնամելու համար։ Օրինակ, երբ կատվի մոտ դիաբետ են հայտնաբերել, նրանք վճարում ինսուլինի ներարկումները և Բիլիի համար հատուկ սնունդ են պատրաստում։ Նա հատկապե սշատ է սիրում հավի միս բանջարեղենով և տանել չի կարողանում ոլոռը։ Կատուն սիրում է բազմազանություն և չի ցանկանում նույն բանն ուտել մի քանի օր շարունակ։ «Մենք նրան օրը երկու անգամ ներարկում ենք և փորձում կատարել նրա բոլոր քմահաճույքները»,-ասել է Դեբը։ Բիլին նաև ճամփորդությունների բոլոր հարմարանքներն ունի, որոնցով իրեն հարմար է զգում։
Աղբյուրը՝ news.am