Կարծիք

20.12.2022 20:53


Արցախի ապաշրջափակման բանալին Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման մեջ է

Արցախի ապաշրջափակման բանալին Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման մեջ է

Հանուն Արցախ տանող ճանապարհի բացման և Արցախի ապաշրջափակման համար տարվող բոլոր ակցիաներն ու հավաքները, պահանջներն ու պաստառները եղել են կան և մնալու են բացարձակ անօգուտ, քանի դեռ դրանք խնդրողի, աջակցություն սպասողի, արդարություն փնտրողի, այսինքն՝ «խաղաղասիրության ծիրին մեջ են»:

Հանուն Արցախ տանող ճանապարհի բացման և Արցախի ապաշրջափակման համար տարվող բոլոր միջոցառումները մնալու են «օտարալեզու պաստառային» և «օտար ափերից հումանիզմ սպասող» ռեժիմում, քանի դեռ ողջ գործընթացը չի կրում քաղաքական բնույթ, միայն քաղաքական բնույթ, сугубо քաղաքական բնույթ, ներքաղաքական մեղավորների հստակ հասցեգրմամբ, հստակ պատասխանատվության կանչմամբ և երկրի տարածքային ամբողջականության վերականգնման երկաթյա պահանջատիրությամբ:

Ձեր պահանջատիրական հումանիզմա-ապաքաղաքականությունը սահուն վերածվում է իշխանական խաղաղության դարաշրջանի սպասարկման:

P.S. Արցախի ապաշրջափակման բանալին Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման մեջ է: Սա է պահանջն ու ճանապարհը և վերջ:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը