Աշխարհ

20.12.2022 20:16

Ոսկյա թագ, 10 միլիոն ռուբլի գլխագին՝ հարսի համար, ադամանդյա զարդեր. Յարոսլավլում գնչուական հարսանիքը տպավորել է իր ճոխությամբ (լուսանկար)

Դեկտեմբերին Յարոսլավլ քաղաքում տեղի է ունեցել գնչուների ճոխ հարսանիք, որը բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերում:

Ինչպես գրում է woman.ru-ն, տոնակատարությունը տեղի է ունեցել քաղաքի ամենամեծ հանդիսությունների սրահում, որը երեք օրով փակվել է նորապսակների և նրանց հյուրերի համար։

Դահլիճն աչք է ծակել ոսկե դեկորով և հատակից առաստաղ ձգվող փարթամ ծաղիկներով։

Հարյուրավոր հյուրեր եկել են շնորհավորելու նորապսակներին։

Աղբյուրը նկատում է, որ հարուստ գնչուական հարսանիքը երբեք համեստ չէ։ Նրանց համար կարևոր է ցույց տալ իրենց կարողությունները:

Վիլկա անունով հարսնացուին անվերջ նվիրել են ոսկի, փող, ադամանդե զարդեր, ապարանջաններ, շղթաներ, վզնոցներ։ Տոնակատարության երեք օրերի ընթացքում հարսնացուն ներկայացել է չորս տարբեր կերպարներով, սակայն զգեստների ոճը չի փոխվել՝ շքեղ, թանկարժեք ու վառ։ Առաջին օրը նա հագել է հարսանեկան սպիտակ զգեստ, այնուհետև՝ վարդագույն, իսկ հաջորդ օրը՝ կարմիր, իսկ հետո՝ մուգ կապույտ։ Աղջկան նվիրել են մի քանի կիլոգրամ ոսկյա զարդեր:

Անդրեյը՝ փեսացուն, Վիլկայի համար առատ գլխագին՝ 10 միլիոն ռուբլի է վճարել նրա հարազատներին։ Արարողության ժամանակ փեսայի կողմը երեք ոսկեզօծ սկուտեղ է բերել՝ լցված թղթադրամներով։

Золотая корона, 10 млн выкупа, подносы с бриллиантами — такой цыганской свадьбы вы еще не видели!

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը