Լրահոս

20.12.2022 17:11


Երևանում և մի քանի մարզերում սպասվում է մերկասառույց

Երևանում և մի քանի մարզերում սպասվում է մերկասառույց

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:
Դեկտեմբերի 21-ին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:
Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ ձյուն։

Այս խորագրի վերջին նյութերը