ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշվեց Խաղաղության միջազգային օրը
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Գյումրիի «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի հետ համատեղ խաղաղության և ժողովրդավարության վերաբերյալ կլոր սեղան քննարկում էր կազմակերպել:
Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության միջազգային օրվա և Աշխարհի երեխաների համար խաղաղության ու բռնություններից զերծ մշակույթի միջազգային տասնամյակի (2001 – 2011) շրջանակներում: Միջոցառման նպատակն էր Աշխարհի երեխաների համար խաղաղության ու բռնություններից զերծ մշակույթի միջազգային տասնամյակի շրջանակներում հիշեցնել խաղաղության և ժողովրդավարության մասին, ընդգծել «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» ծրագրի ձեռքբերումները, որոնք իրականացվում են Գյումրիի «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի կողմից:
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Խաղաղությունն ու ժողովրդավարությունը ՄԱԿ-ի հիմնական արժեքներն են և վճռական դեր ունեն մարդու իրավունքների համար: Ամեն տարի խաղաղության միջազգային օրը ամբողջ աշխարհում մարդիկ խաղաղություն, երկխոսություն և համերաշխություն են քարոզում բոլոր մարդկանց և պետություններին: Խաղաղությունը ՄԱԿ-ի առաքելությունն է և այն է, ինչ փնտրում ենք ամեն օր»:
Գոհար Մարկոսյանը, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահը, ներկայացրեց «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» ծրագրի ձեռքբերումները:
Նա նշեց. «Այս ծրագրի հիմնական նպատակը ուսուցիչների և դպրոցականների մեջ խաղաղության մշակույթի և հակամարտության բանաձևի գաղափարների ձևավորումն է: Ծրագրի իրականացման ընթացքում մենք կարողացանք հիմնել <Խաղաղության ուսուցման> կենտրոններ Շիրակի մարզի 16 դպրոցներում և Գյումրիի Պետական Մանկավարժական Համալսարանում. ավելի քան 1000 դպրոցականներ և 150 ուսանողներ են վերապատրաստվել Խաղաղության ուսուցման ծրագրով»:
Միջոցառման ընթացքում Գյումրիի դպրոցականները ելույթ ունեցան խաղաղության ուսուցման թեմայով, «Ինչ է ինձ տվել Խաղաղության ուսուցման կենտրոնը» վերնագրով շարադրությունից հատվածներ կարդացին և ծրագրի հաջողությանը նվիրված մի ֆիլմ էկրանավորվեց:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշվեց Խաղաղության միջազգային օրը
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Գյումրիի «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի հետ համատեղ խաղաղության և ժողովրդավարության վերաբերյալ կլոր սեղան քննարկում էր կազմակերպել:
Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության միջազգային օրվա և Աշխարհի երեխաների համար խաղաղության ու բռնություններից զերծ մշակույթի միջազգային տասնամյակի (2001 – 2011) շրջանակներում: Միջոցառման նպատակն էր Աշխարհի երեխաների համար խաղաղության ու բռնություններից զերծ մշակույթի միջազգային տասնամյակի շրջանակներում հիշեցնել խաղաղության և ժողովրդավարության մասին, ընդգծել «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» ծրագրի ձեռքբերումները, որոնք իրականացվում են Գյումրիի «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի կողմից:
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Խաղաղությունն ու ժողովրդավարությունը ՄԱԿ-ի հիմնական արժեքներն են և վճռական դեր ունեն մարդու իրավունքների համար: Ամեն տարի խաղաղության միջազգային օրը ամբողջ աշխարհում մարդիկ խաղաղություն, երկխոսություն և համերաշխություն են քարոզում բոլոր մարդկանց և պետություններին: Խաղաղությունը ՄԱԿ-ի առաքելությունն է և այն է, ինչ փնտրում ենք ամեն օր»: Գոհար Մարկոսյանը, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահը, ներկայացրեց «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» ծրագրի ձեռքբերումները: