Կարծիք

18.12.2022 20:16


Արցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը, նրան առ այսօր սատարողները, լռողները, «սպասողները»…

Արցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը, նրան առ այսօր սատարողները, լռողները, «սպասողները»…

ԳՐԱՌՈւՄՍ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈւՄ ԻՄ ԱՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ Ու ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀՀ-ում 2 ՏԱՐԻ+ 7 ԶՕՐ Ու ԳԻՇԵՐ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՆՈւՄ...

ԸՆԴԴԻՄՈւԹՅԱՆ ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ «ԽԱՂԱՑՈՂՆԵՐ», ԸՆԴԴԻՄՈւԹՅԱՆԸ «ԽՈՐԻՄԱՍՏ» ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ ՏՎՈՂՆԵՐ, ԸՆԴԴԻՄՈւԹՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐ ՈՐՏԵ՞Ղ ԵՔ...

Հե՜յ, Նիկոլ, որտե՞ղ ես… Որտե՞ղ եք մանդատներով և մանդատները վայր դրած ՀՀ ԱԺ գործընկերներ…Որտե՞ղ եք «չպայքարող» Արցախին ոտքի կանգնելու կոչեր անող ու Արցախի «փոխարեն» պայքարող իմ թանկագին հայրենակիցներ… 7 օր Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու, քանզի հասել ենք եզրագծին, որինց այն կողմ մեր մայր Հայաստանն է հանձնվում թշնամուն…

Որտե՞ղ եք տասնյակ հազարներով Երևանում քայլող, փողոցներ փակող իմ պայքարող հայրենակիցներ…

Ինչու՞ 7 օր պահանջում եք բոլորից, բայց ոչ գլխավոր պատասխանատուից… Ինչու՞ առ այսօր պահանջատեր եք բոլորից, բայց ոչ Նիկոլից…

ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչու՞ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց…

Հ.Գ. Ի գիտություն «չիմացողների». Արցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը, նրան առ այսօր սատարողները, լռողները, «սպասողները»…»։

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը