Ադրբեջանցի «բնապահպանները» եկել են կազմաքանդելու Արցախի պետականությունը և ոչնչացնելու Հայաստանի անվտանգային համակարգը
Որպեսզի խաղաղապահները կոշտ մեթոդներով ճանապարհ բացեն, անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների մոտեցումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնության վերաբերյալ տարբերվեն միմյանցից։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը նույն տեսակետն ունեն Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ, իսկ Երևանից հնչող գնահատականները քաղաքական չեն։
Ընդդիմության նվազագույն խնդիրն է ճնշում գործադրել իշխանությունների վրա (եթե նրանք ունակ չեն կազմակերպել իշխանափոխություն), որպեսզի պաշտոնական Երևանից ստանան իրավիճակի միանշանակ քաղաքական գնահատականներ։
Ինքնախաբեության կարիք չկա, պետք չէ խաբել նաև հասարակությանը. Բաքուն եկել է ոչ միայն Կաշենի հանքի համար, այլ եկել է Լաչինի միջանցքի 7-րդ անցակետ՝ Ղարաբաղի պետականությունը ապամոնտաժելու համար։ Եթե Արցախի Հանրապետությունում անհնար դառնա տնտեսական գործունեություն ծավալելը (իսկ ոսկու հանքավայրերի շահագործումը կարևորագույն տնտեսական գործունեություն է Արցախի համար), ապա ԼՂՀ-ում ապրելն անհնարին կդառնա, և մարդիկ զանգվածաբար կհեռանան Արցախից։ Եթե Արցախում հայեր չլինեն, ապա ռուս խաղաղապահներ նույնպես չեն լինի, որից հետո ամեն ինչ կարվի, որպեսզի բուն Հայաստանում նույնպես ռուսական զորքեր չլինեն (ի դեպ, Հայաստանի իշխանություններին հարցրեք, թե Բաքվից և Անկարայից քանի անգամ են իրենց ասել, որ ռուսական զորքերը համարում են իրենց անվտանգության սպառնալիք)։
Այսինքն՝ Պրահայի փաստաթղթով զինված 7-րդ անցակետում ադրբեջանցի «բնապահպանները» եկել են կազմաքանդելու Արցախի պետականությունը և ոչնչացնելու Հայաստանի անվտանգային համակարգը, այլ կերպ ասած՝ ապամոնտաժելու նաև Հայաստանի Հանրապետությունը։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից