Արմեն Գևորգյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 51-րդ նիստի աշխատանքներին
Փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մասնակցեց Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի 51-րդ նիստի աշխատանքներին:
Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են մոտ երկու տասնյակ հարցեր: Խորհրդի անդամներին ներկայացվել է Մինչև 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2009-2011թթ.) իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը: Քննարկվել են «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» պայմանագրի, Մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից- պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի, ԱՊՀ մասնակից-երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի զարգացման և ստեղծման համար հատկացումների մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման նախագծերը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից–երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մի շարք այլ հարցեր: