Կարծիք

18.12.2022 08:20


Հայ ժողովուրդը բաժանվել է երկու մասի

Հայ ժողովուրդը բաժանվել է երկու մասի

Քանի որ արդեն հայկական բոլո՛ր լրատվամիջոցների սև ցուցակում եմ և դեկտեմբերի 5-ին կայացած նախնական դատալսումը չլուսաբանվեց որևէ լրատվամիջոցի կողմից, ես ուշացումով կպատասխանեմ facebook-յան ընկերներիս անձնական նամակներին՝ կարճ տեղեկատվություն տրամադրելով:

Նախ դատարանը բավարարեց իմ փաստաբան Սերգեյ Հարությունյանի միջնորդությունը՝ վերացնել խափանման միջոց՝ երկրից չբացակայելը:

Իմ ելույթում ես ասացի, որ անգամ կարճ ժամանակով երկրից չեմ բացակայի , քանի դեռ չի հաջողվել Փաշինյանին իշխանությունից հեռացնել:

Փաստաբանս միջնորդեց, որպեսզի Փաշինյանին ներգրավվեն գործում և հարցաքննեն , որովհետև միգուցե ինքը իրեն վիրավորված չի համարում Հանրապետություն հրապարակում հունիսի 3-ի իմ ելույթում հնչեցրած հետևյալ արտահայտություններից.

<<Ալիևի դռանը կապած, հետևը ցցած մեդալակիր շուն,>>,<<Անասուն>>, <<Ոչխար>>, <<Ողորմելի>>, <<Լևոնի թրթուր>>, <<Վիժվածք>>, որ իր տեղը պիտի լինի գազանանոցում շակալների կողքին>> և այլն, քանի որ Փաշինյանը չի վիրավորվել , երբ Ալիևը իրեն ոչ պակաս գնահատականներ է տվել իր ելույթում , քանի որ ոչ Փաշինյանն է դատի տվել , ոչ էլ որևէ գործ է հարուցվել:

Ես դատավորին հարցրեցի, իսկ եթե ես հրապարակի իմ ելույթում ասեի, թե ինչպես է բնութագրել Ալիևը Փաշինյանին, կրկին իմ վրա գործ կհարուցվեր:

Դատավորը չպատասխանեց:

Այնուհետև դատախազին հարցնում եմ.

-Այն ինչ տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի հետ , դուք ձեզ տուժող համարո՞մ եք:

Իհարկե չպատասխանեց ու հարցս մնաց հռետորական:

Երկրորդ միջնորդությունը մերժվեց:

Կարծում եմ, որ հայ ժողովուրդը բաժանվել է երկու մասի՝

Նիկոլից տուժածներ և չտուժածներ: Ընդորում չտուժածների մեջ բավականին թիվ են կազմում շահածները:

Հ.Գ. Փաստաբան Սերգեյ Հարությունյանն որդիս է, ով արդեն համանման գործով, որի համար հիմք էր դարձել 20 թվականի դեկտեմբերի 22-ին կրկին Հանրապետության հրապարակում ունեցածս ելույթը, երեք ատյաններում հաղթել է և դատարանի վճիռները դարձել են նախադեպային:

Հուսով եմ հայր ու տղա այս անգամ էլ ենք հաղթելու: Բայց այդ հաղթանակներն ոչինչ են, քանի դեռ այս <<Վիժվածքը>>(մեջբերում հունիսի 3-ի իմ ելույթից), իր տեղում է:

Արամ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը