Լրահոս

23.09.2011 13:36


Հանցավոր խմբի անդամներից մեկը քրեակատարողական ծառայության պետի տեղակալի որդի՞ն է

Հանցավոր խմբի անդամներից մեկը քրեակատարողական ծառայության պետի տեղակալի որդի՞ն է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Կենդանաբանական այգու ճանապարհին ծանր հանցագործություն կատարելու համար կասկածվող անձանց վնասազերծելու լայնածավալ միջոցառում է իրականացվել։

Քիչ առաջ էլեկտրոնային լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցավոր խմբի անդամներից մեկը ՀՀ բարձրաստիճան մի պաշտոնյայի՝ ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի որդին է:

Ընդ որում, վնասազերծման գործողությունը իրականացվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

Կասկածներ կան, որ հանցավոր խումբը կապված է Հայաստանի մի շարք պաշտոնատար անձանց բնակարանների վրա կատարված ավազակային հարձակումների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը