Կարծիք

17.12.2022 15:43


Բրիտանական հետախուզության ղեկավարի այցը ՀՀ հիշեցրեց Լոուրենս Արաբացուն

Բրիտանական հետախուզության ղեկավարի այցը ՀՀ հիշեցրեց Լոուրենս Արաբացուն

Բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի այցը ՀՀ և հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ հիշեցրեց Լոուրենս Արաբացուն:

Բրիտանական ռազմական հետախույզ և Մի-6-ի գործակալ Լոուրենս Արաբացին ասում էր, որ Հայաստանը պետք է բաժանել երկու մասի. այնտեղ, որտեղ կան բնական հարուստ ռեսուրսներ, այդտեղ Հայեր չպիտի ապրեն, ու առհասարակ Հայերի ապրելու տարածքում պետք է ոչինչ չլինի, բացի Հայերից. Բրիտանիան հետաքրքրված է բացառապես Հայաստանի ռեսուրսներով, այլ ոչ թե բնակչության.

Հարկ է նշել, որ խոսքը այն ժամանակ գնում էր պատմական Հայկական լեռնաշխարհի մասին.
Լոուրենսը այս մտքերը հայտնում էր Փարիզի կոնֆերանսի ժամանակ 1919թ, երբ Հայաստանը համարվում էր Մեծ Բրիտանիայի դաշնակիցը.
Լոուրենսը բողոքում էր նաև, որ թուրքերը չափազանց պրիմիտիվ են, որպեսզի Հայերին մինչև վերջ ոչնչացնեն, դրա համար դրանով պետք է զբաղվեն ամերիկացիները:

Լոուրենսը բացահայտ ասում էր, որ Հայերը չպետք է տիրեն Հայաստանին, որ նրանց պետք է ոչնչացնել, քանի որ Հայերը կատարյալ ռասա են:
Լրագրողի հարցին ի պատասխան, թե ԱՄՆ-ն ինչ անի առանց Հայ մնացած Հայաստանի հետ, Լոուրենսը առաջարկում էր Հայաստանը վերաբնակեցնել Բալկանների, Փոքր Ասիայի, Աֆրիկայի ու Հնդկաստանի ժողովուրդներով:

Հետո Լոուրենսը պնդում էր, որ Հայերին պետք է ոչնչացնել մինչև վերջ, բայց ոչ միանգամից ու կոպիտ, այլ աստիճանաբար ու դանդաղ, որպեսզի աղմուկ չբարձրանա. Նա ասում էր, որ պետք է ոչ մի Հայի բաց չթողնել, պետք է ստեղծել տպավորություն, թե բիզնես է զարգանում.
Լոուրենսը, լինելով պետական գործակալ, փաստացի ներկայացնում էր Մեծ Բրիտանիայի տեսակետը Հայաստանի ու Հայության հետագա ճակատագրի վերաբերյալ:

Հետո հիշեք, թե ինչ պատահեց Հայաստանի առաջին Հանրապետության հետ, երբ հույսը դրեց Եվրոպայի վրա. այն կործանումից փրկեց միայն սովետականացումը:

Արդեն երրորդ հանրապետության օրոք Լոուրենսի բոլոր ծրագրերը փաստորեն կյանքի կոչվեցին:

Հ.Գ. Արմեն Սարգսյանը, հուսով եմ, լավ է:
Ցտեսություն:

Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը