Լրահոս

23.09.2011 13:19


Վրաստանի ԱԳՆ. «Չենք ճանաչում ԼՂ–ի անօրիանական, այսպես կոչված ՏԻՄ ընտրությունները»

Վրաստանի ԱԳՆ. «Չենք ճանաչում ԼՂ–ի անօրիանական, այսպես կոչված ՏԻՄ ընտրությունները»

Վրաստանի արտգործնախարարությունը 2011թ. սեպտեմբերի 18–ին Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում կայացած  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել  հատուկ հայտարարությամբ։

Ինչպես հայտնում է «Ռեգնում» գործակալությունը, հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, թե  Վրաստանի ԱԳՆ–ն միանշանակ պաշտպանում և իր աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններով տարծքային ամբողջականությանը և չի ճանաչում «անօրինական, այսպես կոչված տեղական ինքնակառավարան մարմիննրի ընտրությունները»

Հայտարարությունում նշվում է նաև, որ Վրաստանը ողջունում է միջազգային հանրության՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և կարծում է, որ բանակցությունների շարունակությունն այլընտրանք չունի։

Այս խորագրի վերջին նյութերը