Աշխարհ

17.12.2022 18:41


ԱԱ-2022. ՖԻՖԱ-ի հասույթը կազմել է 7 միլիարդ եվրո

ԱԱ-2022. ՖԻՖԱ-ի հասույթը կազմել է 7 միլիարդ եվրո

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն ամփոփել է աշխարհի առաջնության ֆինանսական արդյունքները։

«ՖԻՖԱ-ի հասույթն աշխարհի առաջնության անցկացումից կազմել է 7 միլիարդ եվրո։ Չորս տարի առաջ Ռուսաստանում հասույթը 6 միլիարդ եվրո էր։ Ըթնացիկ առաջնության հանդիպումներին ներկա է եղել 3,27 միլիոն հանդիսական, Ռուսաստանում 3,03 միլիոն էր։

Այս առաջնությունը լավագույնն է պատմության մեջ։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին։ Կառանձնացնեի Մարոկկոյի հավաքականը և կին մրցավարներին»,-Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Sky-ը։

Առաջին անգամ ձմռանը և արաբական ու մուսուլմանական երկրում անցկաված առաջնության եզրափակիչում դեկտեմբերի 18-ին կմրցեն Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիան։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը