Կարծիք

17.12.2022 09:50


Զուգահեռ իրականություն

Զուգահեռ իրականություն

Արդեն չորրորդ օրն է Արցախը կենաց ու մահու պայքարի մեջ է։ Ամեն ոք, ով իրեն հայ, նաև մարդ է համարում, չի կարող անտարբեր լինել մեր հայրենակիցների, մեր հայրենիքի ճակատագրով։

Գնացի իմ աջակցությունը հայտնելու ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։ Խոսում էր որդուն պատերազմում կորցրած սգավոր կինը։ Հավաքվածները հուզմունքով նրան էին լսում, բոլորի դեմքերը նաև խոր զայրույթ էին արտահայտում։

Դեպի ՄԱԿ-ի գրասենյակ գնացի կտրելով շատրվաններով այգին, վերադարձա Հանրապետության հրապարակով։

Եվ ի՞նչ․․․ Այգում տոնական մթնոլորտ, ուրախ երաժշտություն, զարդարված կրպակների մոտ աշխույժ առևտուր։ Հրապարակում նույնպես ուրախություն, Ձմեռ պապ, հեքիաթների այլ հերոսներ, տոնական երաժշտություն և հազարավոր, բութ, բայց և ուրախ, ժպտերես հայացքներով, ծխախոտը բերաններին երիտասարդ․․․ ոստիկաններ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը