Արևմուտքը Հայաստանին ստիպում է հանձնել Արցախը, որ ռուսները դուրս գան այնտեղից. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Պետք չէ, որ Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ բախման միջեւ փորձի արտաքին վեկտոր փոխել կամ խաղեր տալ Ռուսաստանի հետ, որովհետեւ դա այլ երկրների օրինակով հայտնի է՝ լավ բանի չի կարող բերել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Ըստ նրա՝ 2018-ին իշխանություն է եկել ուժ, որն առաջնորդվում է հակարցախյան եւ հակառուսական գաղափարներով:
«Այս իշխանության ծրագիրը շատ լավ նկարագրվել է «Բոլթոնի պլանի» կետերով՝ չեզոքաքցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, հայ ազգը պետք է հրաժարվեր իր պատմական ստերիոտիպներից եւ մի պայծառ օր Իրանի դեմ պետք է ճանապարհ փակվի: Այս ծրագիրն արագացված կերպով սկսվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ Արեւմուտքի համար նոր գլխացավանք առաջացավ՝ խաղաղապահ ուժերն Արցախում: Փաստորեն, մեկի տեղը՝ երկու ռուսական ազդեցություն, եւ հակառուսական քարոզչությունն ուժգնացավ»,-նշեց նա:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Արցախից խաղաղապահ ուժերին հանելու երկու ճանապարհ կա՝ բնակչությանը ներշնչել, որ իրենք ապահով չեն խաղաղապահների հետ կամ էլ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Երկու դեպքերում էլ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում կկորցնի իմաստը:
«Հաջորդ քայլն էլ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման պարտադրումից հրաժարվելը: Դրանից հետո էլ հայ-թուրքական բարեկամություն պետք է հաստատվեր, որի պարագայում ռուսական ռազմաբազայի ներկայությունն Հայաստանում դառնում է անիմաստ: Այս ծրագրի տեմպերն արագացան Ռուսաստան-Ուկրաինա բախումից հետո: Այն պահերին, երբ ռուսները թուլանում են ուկրաինական ճակատում, այստեղ հակառուսական տրամարդություններին զարկ է տրվում: Արեւմուտքը Հայաստանին ստիպում է հանձնել Արցախը եւ սահմանափակվել իր տարածքով, որովհետեւ Արցախը հանձնելուց հետո, ռուսները դուրս կգան այնտեղից, եւ երկրորդ մասով էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո ռուսական ռազմաբազային դուրս կհանեն տարածքից: Դրանից հետո էլ արդեն կզբաղվեն Իրանով: Նկատելի է, որ Իրանում եւս լարված է, երկիրը ներսից ճոճում են: Այս ամենից հետո հարմար կլինի ղեկավարել տարածաշրջանի տարանցիկ ենթակառուցվածքները, նավատարաները, գազատարները»,- ընդգծեց Քոչարյանը:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից եւ տպավորություն ստեղծել, որ այդ հարցով պետք է զբաղվի Ռուսաստանը, մինչդեռ Հայաստանը պետք է ապահովի 120 հազար հայության անվտանգությունը, որովհետեւ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:
Ըստ Քոչարյանի՝ իշխանական լրավամիջոցներում հաճախ են հանդես գալիս իշխանության համաձայնությունը ստացած փորձագետներ, որոնց իրական նպատակը հակառուսական քարոզչություն իրականացնել է:
«Այսպիսի ռուսատյացությունը լավ բանի չի բերելու, որովհետեւ Ռուսաստանն էլ կարող է հայատյացություն ձեւավորել, ինչն էլ կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ինչը պետք չէ: Պետք է կանգ առնել, որովհետեւ եթե այս մարդիկ մի քանի հազար դոլարի համար կարող են Հայաստանը տանել բախման տարածաշրջանում խոշոր խաղացողների հետ, ապա ես դա, որպես Հայաստանի քաղաքացի, չեմ ուզում: Այս վտանգը պետք է ինչ-որ զսպվածություն առաջացներ այդ հեռուստալիքներում, որոնք նման մարդկանց են հրավիրում: Պետք չէ, որ Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ բախման միջեւ փորձի արտաքին վեկտոր փոխել կամ խաղեր տալ Ռուսաստանի հետ, որովհետեւ դա այլ երկրների օրինակով տեսնում ենք՝ լավ բանի չի կարող բերել»,-ասաց Տիգրան Քոչարյանը: