Լրահոս

23.09.2011 13:10


Հրաչ Բերբերյան. «Խաղողի ընդհանուր բերքը կազմելու է 150–160 հազ. տոննա»

Հրաչ Բերբերյան. «Խաղողի ընդհանուր բերքը կազմելու է 150–160 հազ. տոննա»

–Ամռանը սպասում էինք, որ խաղողի բարձր բերք էր լինելու, սակայն հիվանդությունների պատճառով ռեկորդային բերքի մասին խոսք լինել չի կարող։ Այս տարի ունենալու ենք անորակ միջակ բերք,–այսօրվա ասուլիսում հայտարարել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքերով՝ խաղողի ընդհանուր բերքը կազմելու է 150–160 հազ. տոննա, ինչը հայտարարված չափից պակաս է։

Նա տեղեկացրել է, որ խաղողի մթեման այս տարվա գները նախորդ տարվա համեմատ պահպանվել են՝ 130 դրամ/կգ, և գտնում է, որ պարարտանյութերի, բուժանյութերի թանկացման համապատկերին այդ գինը ցածր է։

–Մի քիչ անխղճություն է այդ գինը սահմանել,–նշել է Հ. Բերբերյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը