Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ ռազմական կցորդին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգևլիազորդեսպանՀանս-ՅոխենՇմիդթին` ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բռունո Պաուլուսի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսի նշանակման կապակցությամբ:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Բռունո Պաուլուսին իր պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական հարաբերություններում ունեցած մեծ ավանդի համար` նրան պարգևատրելով «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով:
Միաժամանակ շնորհավորելով գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսին ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-գերմանական ռազմական համագործակցությունը տարեցտարի զարգանում է` ընդգրկելով նոր ոլորտներ:
Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ ռազմական կցորդին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին` ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բռունո Պաուլուսի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսի նշանակման կապակցությամբ: