Աշխարհ

16.12.2022 18:46


Աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումը պայթել է. արտահոսել է 1 մլն լիտր ջուր (տեսանյութեր)

Աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումը պայթել է. արտահոսել է 1 մլն լիտր ջուր (տեսանյութեր)

Բեռլինի կենտրոնում Dom Aquaree հյուրանոցում գտնվող 16 մետրանոց AquaDom ակվարիումը դեկտեմբերի 16-ի առավոտյան պայթել է, ինչի հետևանքով մեկ միլիոն լիտր ջուր է դուրս թափել բակ և փողոց, երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով փրկարարներին։

Միջադեպի տեսանյութը հրապարակել են ականատեսները։ Dom Aquaree-ի հյուրը թվիթերում գրել է, որ իր հյուրանոցի ակվարիումը «պայթել է կեսգիշերին»:

«Եթե ակվարիումը անսարք է, այն կտրուկ պայթում է»,-ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը: Ըստ Focus-ի՝ ակվարիումում ապրող 100 տարբեր տեսակի մոտ 1500 ձուկ սատկել է։ Հյուրանոցի 350 հյուրերի խնդրել են հեռանալ։

AquaDom ակվարիումն աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումն է: Այն բացվել է 2003 թվականին և արդիականացվել 2020 թվականին։

Այս խորագրի վերջին նյութերը