Այսօր հրավիրված ասուլիսին Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը, խոսելով հացահատիկի բերքի մասին, ասել է.
–Բարձր որակի սերմերի ներկրումը տեղին էր։ Ներկրված էլիտար դասի հացահատիկի սերմերը ապահովել են բարձր բերքատվություն, սակայն դա կազմում է հացահատիկի ցանքատարածությունների ընդամենը 5%-ը։
Նրա խոսքերով՝ ցանքատարածությունների մնացած 95%-ը մշակվում է հին սերմերով, այդ պատճառով էլ հացահատիկի բերքի ռեկորդային աճի մասին խոսք անգամ լինել չի կարող։
–Եթե հաշվենք, որ 10%-ով կրճատվել է հացահատիկի ցանքատարածությունների քանակը, ապա նախորդ տարվա չափ է լինելու այս տարվա բերքը,–նշել է ագրարագյուղացիական միավորման ղեկավարը։
Բանախոսն ընդգծել է, որ հացահատիկային մշակաբույսերից առավել բարձր բերքատվություն ստանալու համար անհրաժեշտ է չեղյալ հայտարարել այն օրենքը, որով արգելվում Հայաստան ներկրել այստեղ չփորձակված սորտերը։
Այս տարի հացահատիկի բերքի աճ չի գրանցվել

7or.am