Աշխարհ

16.12.2022 10:58


Սլովակիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը

Սլովակիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը

Սլովակիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) պատգամավորները ընդդիմության նախաձեռնությամբ անվստահություն են հայտնել վարչապետ Էդուարդ Հեգերի կառավարությանը, այս որոշմանը կողմ է քվեարկել խորհրդարանի 150 անդամներից 78-ը։

Կառավարությանն անվստահություն հայտնելու հիմնական պատճառն, ըստ ընդդիմության, տնտեսական, մասնավորապես էներգետիկ ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քաոսային և անհաջող գործողություններն էին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը