Ագրարագյուղացիական միավորման ղեկավար. «Բերքատվության առումով միջակ տարի էր»
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ստեղծվել է ագրարային ոլորտի գործատուների միավորում, որը խթանելու է գործատուի և գյուղատնտեսության աշխատուժի հարաբերությունները։
Անդրադառնալով այս տարվա բերքատվությանը՝ բանախոսն ասել է, թե նախորդ տարվա համեմատ այս տարի գյուղատնտեսության համար ավելի լավ էր, սակայն բերքատվության առումով միջակ տարի էր։ Նրա խոսքերով՝ երաշտի պատճառով ունենք կարտոֆիլի պալարի գոյացման խնդիր և հետևաբար՝ ցածր բերք, իսկ հացազգիները կարող էին էլ ավելի բերքատու լինեին։
Խոսելով գնագոյացումից՝ Բերբերյանը նշել է, որ դրա վրա ազդեցութուն է ունեցել ինչպես դիզվառելիքի գնաճը, այնպես էլ պարարտանյութերի գների բարձրացումը։
–Հակառակ Գյուղնախարարության այն պնդումներին, թե այս տարի պարարտանյութերի գները 20%–ով նվազելու են, այն բարձրացել է 20%–ով,–հավաստիացրել է նա։
–Տարին բարենպաստ էր ոռոգելի հողերի համար, իսկ ոչ ոռոգելի հողերից համարյա բերք չի ստացվել,–ամփոփելով՝ ասել է ագրարագյուղացիական միավորման ղեկավարը։
Նրա կարծիքով՝ հիմնական բացթողումն այն է, որ գյուղատնտեսության բնագավառում ընդհանրապես բարեփոխումներ չեն կատարվել։
–Հին, կոմունիստական մեթոդներն այլևս չեն աշխատում,–ընդգծել է Հ. Բերբերյանը։

7or.am