Լրահոս

15.12.2022 16:45


Երևանում Mitsubishi Pajero-ն վարելիս վարորդը հանկարծամահ է եղել

Երևանում Mitsubishi Pajero-ն վարելիս վարորդը հանկարծամահ է եղել

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Թևոսյան փողոցի 8/2 հասցեի դիմաց քաղաքացին հանկարծամահ է եղել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է վարորդի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, ով Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Հակոբ Գ-ն է, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել ծառին։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը