Նոր մանրամասներ ծանր հանցագործություն կատարելու համար կասկածվող անձանց վնասազերծումից
«7օր»–ն արդեն տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Կենդանաբանական այգու ճանապարհին ծանր հանցագործություն կատարելու համար կասկածվող անձանց վնասազերծելու լայնածավալ միջոցառում է իրականացվել։
«7օր»–ի տեղեկություններով՝ հանցագործների մեքենան հետապնդման ժամանակ փորձել է կտրուկ շրջադարձ կատարել և շրջվել է։ Հանցագործության մեջ կասկածվող անձանցից մեկը մահացել է, իսկ մնացածներին հաջողվել է դիմել փախուստի։ Նրանցից մեկին, սակայն, հաջողվել է հայտնաբերել, իսկ մեկն էլ Մյասնիկյան պողոտայի բլրից վայր է ընկել և մահացել։ Մահացածը առանձնապես ծանր հոդվածով մի շարք հանցագործությունների համար նախկինում դատապարտված է եղել և ազատ է արձակվել 2010 թվականին։
Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը հնարավոր է համարել, որ մինչև երեկո լինեն նոր ձերբակալություններ:
Տեղեկություններ կան նաև, որ վթարի ենթարկված «Մերսեդես» մակնիշի 60 OO 086 պետհամարանիշի մեքենայի մեջ զենք–զինամթերք է հայտնաբերվել։
Կասկածներ կան, որ հանցավոր խումբը կապված է Հայաստանի մի շարք պաշտոնատար անձանց բնակարանների վրա կատարված ավազակային հարձակումների հետ:
Խոսակցություններ կան, որ հանցավոր խմբի կազմում է նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի որդին։
Մյասնիկյանի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է եղել:
Նոր մանրամասներ ծանր հանցագործություն կատարելու համար կասկածվող անձանց վնասազերծումից
«7օր»–ն արդեն տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Կենդանաբանական այգու ճանապարհին ծանր հանցագործություն կատարելու համար կասկածվող անձանց վնասազերծելու լայնածավալ միջոցառում է իրականացվել։
«7օր»–ի տեղեկություններով՝ հանցագործների մեքենան հետապնդման ժամանակ փորձել է կտրուկ շրջադարձ կատարել և շրջվել է։ Հանցագործության մեջ կասկածվող անձանցից մեկը մահացել է, իսկ մնացածներին հաջողվել է դիմել փախուստի։ Նրանցից մեկին, սակայն, հաջողվել է հայտնաբերել, իսկ մեկն էլ Մյասնիկյան պողոտայի բլրից վայր է ընկել և մահացել։ Մահացածը առանձնապես ծանր հոդվածով մի շարք հանցագործությունների համար նախկինում դատապարտված է եղել և ազատ է արձակվել 2010 թվականին։
Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը հնարավոր է համարել, որ մինչև երեկո լինեն նոր ձերբակալություններ: Տեղեկություններ կան նաև, որ վթարի ենթարկված «Մերսեդես» մակնիշի 60 OO 086 պետհամարանիշի մեքենայի մեջ զենք–զինամթերք է հայտնաբերվել։Կասկածներ կան, որ հանցավոր խումբը կապված է Հայաստանի մի շարք պաշտոնատար անձանց բնակարանների վրա կատարված ավազակային հարձակումների հետ:

7or.am