Լրահոս

15.12.2022 16:01


Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու ЗИЛ բեռնատարը․ կա վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու ЗИЛ բեռնատարը․ կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 60-ամյա Վարազդատ Մ․-ի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արման Ս․-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը