Աշխարհ

15.12.2022 13:53


Հարավային Սուդանի նախագահն ազգային օրհներգի հնչեցման ժամանակ միզել է (տեսանյութ)

Հարավային Սուդանի նախագահն ազգային օրհներգի հնչեցման ժամանակ միզել է (տեսանյութ)

Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը ազգային օրհներգի հնչեցման ժամանակ կանգնած տեղում միզել է։ Կադրերը հրապարակել է Kivu News 24 հեռուստաալիքը, գրում է lenta.ru-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է նոր մայրուղու բացմանը փողային նվագախմբի ելույթի ժամանակ քաղաքական գործչի տաբատը թրջվում, ապա ոտքի մոտ՝ գետնին, հեղուկ է հայտնվում։ Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում և վիրուսային դարձել։

Սալվա Կիրը 71 տարեկան է։ Նա նախագահ է դարձել 2011 թվականին Հարավային Սուդանի հանրաքվեի արդյունքում Սուդանից անկախանալուց հետո։

Այս խորագրի վերջին նյութերը