Լրահոս

23.09.2011 11:37


ԱՄՆ–ի և ԵՄ–ի պատվիրակությունները հրաժարվել են լսել Ահմադինեջադի ելույթը ՄԱԿ–ում

ԱՄՆ–ի և ԵՄ–ի պատվիրակությունները հրաժարվել են լսել Ահմադինեջադի ելույթը ՄԱԿ–ում

Ինչպես հայտնում է «AFP»–ն, ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ ԱՄՆ–ի և ԵՄ–ի պատվիրակությունները Իրանի նախագահ Մահմուդ Ահամադինեջանդի ելույթի ժամանակ լքել են դահլիճը։

Ամերիկյան դիվանագետը Իրանի  ղեկավարի ելույթը կիսով չափ է լսել, այնուհետև նրա հետևից դահլիճից դուրս են եկել Եվրամիության անդամ 27 երկրների ներկայացուցիչները։

Իր ելույթում Ահմադինեջադը միջազգային ֆինանսական ճգնաժամն ու միջազգային ռազմական հակամարտությունների մեղքը բարդել է ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների վրա, միևնույն ժամանակ չճշգրտելով, թե հստակ որ երկրների մասին է խոսքը։

Իրանի նախագահը նաև աշխարհի խոշորագույն տերություններին կոչ է արել իրենց կողմից զավթված  երկրների բնակչությանը «ստրկացնելու» համար փոխհատուցում տալ։

–Նրանք պաշտոնապես պաշտպանում են ռասայական խտրականությունը։ Նրանք երկրները թուլացնում են ռազմական միջամտությամբ և ավերում են ենթակառուցվածքները, որպեսզի օգտվեն նրանց պաշարներից ու բնակչությանն ավելի կախյալ դարձնեն,–այսպես է բնութագրել Ահմադինեջադն իր կողմից քննադատվող երկրների գործողությունները։

Այս խորագրի վերջին նյութերը