Աշխարհ

15.12.2022 11:34


Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել Մարոկկոյի հավաքականի պարտությունից հետո (տեսանյութ)

Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել Մարոկկոյի հավաքականի պարտությունից հետո (տեսանյութ)

Գիշերը, երբ հայտնի է դարձել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականի պարտության մասին, Ֆրանսիայի քաղաքներում անկարգություններ են սկսվել ֆուտբոլային երկրպագուների միջև։

Փարիզի ժանդարմերիան ստիպված է եղել լրացուցիչ ուժեր մտցնել մայրաքաղաքի կենտրոն, որպեսզի կարողանա կարգուկանոն ապահովել։

Մոնպելիեում զանգվածային ծեծկռտուք է սկսվել էթնիկ մարոկկացիների մասնակցությամբ։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսագրություններում այրվող ավտոմեքենաներ են երևում։

Կադրերից մեկում տղամարդը փախչում է ագրեսիվ ամբոխից։

Գիշերը լարված մթնոլորտ է եղել Նիցցայում և Ավինյոնում։ Նանտում, Թուլուզում և այլ քաղաքներում, դատելով սոցցանցերում հրապարակված տեսագրություններից, երկրպագուներն ուրախացել են, բայց այնտեղ ընդհարումներ չեն եղել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը