Աշխարհ

15.12.2022 11:26


Խոշոր ավտովթար Թուրքիայում. տուժածներ կան

Խոշոր ավտովթար Թուրքիայում. տուժածներ կան

Թուրքիայի Ուշակ քաղաքում խոշոր վթար է տեղի ունեցել, տուժել է 20 մարդ: Տեղեկությունը հայտնում է «Yeni Şafak» թերթը։

«Բեռնատարն անցել է կարմիր լույսի տակով և բախվել բանվորներ տեղափոխող ավտոբուսին, ինչի հետևանքով 20 մարդ է տուժել։ Տեսախցիկներն արձանագրել են վթարը»,-նշված է հաղորդագրությունում։

Տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Ժանդարմերիայի աշխատակիցները ձերբակալել են բեռնատարի վարորդին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը